10:49  ,  4 հուլիսի, 2017

Ուիմբլդոնում գրանցվել է առաջին սենսացիան

Թենիսի Ուիմբլդոնի մրցաշարի առաջին շրջանում իսպանացի Ռաֆայել Նադալը 3 սեթում վստահ հաղթանակ է տարել ավստրիացի Ջոն Միլմանի նկատմամբ: 1 ժամ 45 րոպե տեւած մրցախաղում գրանցվել է 6:1, 6:3, 6:2 հաշիվը: Աշխարհի երկրորդ ռակետի հաջորդ մրցակիցը կլինի ամերիկացի Դոնալդ Յանգը:

Աշխարհի երրորդ ռակետ Ստանիսլաս Վավրինկան (Շվեյցարիա) սենսացիոն պարտություն է կրել ռուս Դանիլ Մեդվեդեւից: Ռուս թենիսիստը հաղթել է 4 սեթում՝ 6:4, 3:6, 6:4, 6:1: Մրցախաղը տեւել է 2 ժամ 13 րոպե: Երկրորդ շրջանում նա կհանդիպի բելգիացի Ռուբեն Բեմելմանսոնի հետ:

21-ամյա Մեդվեդեւը 49-րդն է ATP-ի վարկանիշային աղյուսակում: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում