15:14  ,  30 հունիսի, 2017

Պոգբա. Այո, «Մանչեսթեր Յունայթեդը» աշխարհի վատագույն թիմն է

«Մանչեսթեր Յունայթեդի» եւ Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Պոլ Պոգբան պատասխանել է անգլիական ակումբին քննադատողներին:

«Այո, մենք աշխարհի վատագույն թիմն ենք, բայց մենք ունենք 3 տիտղոս, այդ պատճառով մարդիկ կարող են ասել այն ամենը, ինչ ցանկանում են: Արդյո՞ք մենք վատագույնն ենք: Խնդիր չկա, ես համաձայն եմ: Ես ոչինչ չեմ արել, մենք ոչինչ չենք արել: Բայց «Մանչեսթեր Յունայթեդը» նվաճել է 3 տիտղոս: Դա այն է, ինչ ես գիտեմ, եւ դա ունի նշանակություն: Կարելի է ցուցադրել հրաշալի ֆուտբոլ, բայց ոչինչ չհաղթել, եւ ո՞վ է հիշելու դա»,- Պոգբայի խոսքը մեջբերում է Esquire.com-ը:

Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում «Մանչեսթեր Յունայթեդը» հաղթեց Եվրոպայի լիգայում, դարձավ Անգլիական լիգայի գավաթակիր ու սուպերգավաթակիր: Եվրոպայի լիգայում հաղթանակը անգլիական ակումբին տվեց նաեւ Չեմպիոնների լիգայի խմբային փուլում հանդես գալու իրավունք:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում