16:41  ,  30 հունիսի, 2017

Ուսեյն Բոլթը կմարզվի Դորտմունդի «Բորուսիայում»

8-ակի օլիմպիական չեմպիոն, 100 եւ 200 մետր վազքի աշխարհի ռեկորդակիր Ուսեյն Բոլթը կմարզվի Դորտմունդի «Բորուսիայի» կազմում: Ջամայկացի արագավազորդը ցանկանում է ընդգրկվել թիմում:

«Ես կմարզվեմ նրանց հետ: Տեսնենք, թե ինչպես կանցնի ուսումը: Եթե ամեն բան հաջող անցնի, ես կասեմ, որ ցանկանում եմ խաղալ թիմի կազմում, իսկ եթե ոչ՝ ապա կհեռանամ»,- Բոլթի խոսքը մեջբերում է Marca-ը:

Հիշեցնենք, որ Ուսեյն Բոլթը Դորտմունդի «Բորուսիայի» կազմում մարզվել էր նաեւ նախորդ տարվա նոյեմբերին: 30-ամյա աթլետն անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագու է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում