22:02  ,  29 հունիսի, 2017

Արմեն Մկրտչյան. Խնդրում եմ մի շահագործեք իմ անունը

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Արմեն Մկրտչյանը հանդես է եկել տեսաուղերձով՝ մանրամասնելով, թե ինչու է հեռացել զբաղեցրած պաշտոնից:

«Առավոտյան կարդացի նորությունները: Գրված էր, որ ես հեռացել եմ, քանի որ պարոն Ծառուկյանը չի կատարել իր խոստումը: Իմ դիմումի մեջ գրված է, որ հեռանում եմ իմ աղջկա առողջական խնդիրների պատճառով: Խնդրում եմ մի շահագործեք իմ անունը, մի ստեղծեք ավելորդ խոսակցություններ: Երբ իր առողջական խնդիրները կարգավորվի եւ ամեն ինչ իր հունով գնա, հուսով եմ, կվերադառնամ»,- տեսաուղերձում ասում է օլիմպիական փոխչեմպիոնը:

Հիշեցնենք, որ Արմեն Մկրտչյանն 2017 թվականի հունվարի 21-ին էր գլխավորել Հայաստանի հավաքականը, որի գլխավոր մարզիչի պաշտոնում նրան փոխարինել է Հապետնակ Կուրղինյանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում