17:50  ,  29 հունիսի, 2017

Եվրոպայի լիգա. «Շիրակի» անհաջող մեկնարկը

Գյումրիի «Շիրակը» պարտությամբ մեկնարկեց ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլում: Առաջին խաղում Հայաստանի գավաթակիրն ընդունեց սլովենական «Գորիցային» եւ պարտվեց 0:2 հաշվով: Գյումրիի «Քաղաքային» ստադիոնում կայացած խաղում դուբլի հեղինակ դարձավ 21-ամյա կիսապաշտպան Ռիֆետ Կապիցը:

Պատասխան հանդիպումը տեղի կունենա հուլիսի 6-ին Սլովենիայում:

Հիշեցնենք, որ այս զույգի հաղթողը Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլում մրցելու է հունական «Պանիոնիսի» հետ:

Եվրոպայի լիգա, որակավորման առաջին փուլ, առաջին խաղ

«Շիրակ» (Հայաստան) - «Գորիցա» (Սլովենիա)՝ 0:2

Ռիֆետ Կապից, 15, 69

«Շիրակ». Անատոլի Այվազով, Ռոբերտ Դարբինյան, Արտյոմ Միքայելյան, Էդվարդ Կպոդո, Աղվան Դավոյան, Մոհամեդ Կաբա, Սոլոմոն Իմե Ուդո, Մուսա Բակայոկո (Արամ Մուրադյան, 74), Ալեքսանդար Իլիչ (Ումարու Կաինա, 54), Վահան Բիչախչյան, Կիրիան Նվաբուեզե (Իգոր Ստանոեւիչ, 74):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով