10:49  ,  29 հունիսի, 2017

Գեղամ Կադիմյանը «Վորսկլայում» նորամուտը նշել է արդյունավետ գործողությամբ

Սլովենիայի Ռոգաշկա քաղաքում հավաք անցկացնող Պոլտավայի «Վորսկլան» ստուգողական խաղում ոչ ոքի է խաղացել ռումինական «Վոլունտարիի» հետ՝ 1:1:

Հայաստանի հավաքականի թեկնածու Գեղամ Կադիմյանը «Վորսկլայի» կազմում մասնակցել է առաջին խաղակեսին՝ նորամուտը նշելով ուկրաինական ակումբի կազմում: 20-րդ րոպեին 24-ամյա հարձակվողը նաեւ մասնակցել է գոլային գրոհին՝ թիմակցի փոխանցումից հետո բաց թողնելով գնդակը:

Հիշեցնենք, որ Գեղամ Կադիմյանը վերջերս Լուգանսկի «Զարյայից» էր տեղափոխվել «Վորսլկա», որի հետ կնքել է 2 տարվա պայմանագիր:

Տեսանյութում  «Վորսկլայի» գոլը՝ 0:20-ից

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում