19:23  +04,  28 հունիսի, 2017

ԱԱ. Արման Երեմյանը պարտվել է երկրորդ մենամարտում

Հարավային Կորեայում ընթացող թաեքվոնդոյի աշխարհի առաջնությունում պայքարն ավարտել է Հայաստանի թիմի վերջին ներկայացուցիչը: Արման Երեմյանը +87 կգ քաշային կարգում մեկնարկել է հաղթանակով, սակայն 1/16 եզրափակիչում չի կարողացել հաղթահարել սլովենացի Իվան Տրայկովիչի արգելքը՝ պարտվելով 8:16 հաշվով:

Հայաստանն աշխարհի առաջնությունում ներկայացված էր երեք մասնակիցներով: Ավելի վաղ պայքարից դուրս էին մնացել 68 կգ քաշային Սերգեյ Վարդազարյանը եւ 74 կգ քաշային Դավիթ Վարդումյանը: Նրանք հաղթանակներ էին տարել 1/64 եզրափակիչում եւ պարտվել երկրորդ մենամարտերում: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Լրահոս
  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ