18:10  ,  28 հունիսի, 2017

Անտոնի Մարտիալը հերքել է «Մանչեսթեր Յունայթեդից» հեռանալու ցանկության մասին լուրերը

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Անտնիո Մարտիալը հերքել է լուրերը, թե ցանկանում է հեռանալ անգլիական ակումբից քիչ խաղային ժամանակ ստանալու պատճառով:

«Բոլոր խոսակցությունները սուտ են»,- Թվիթերում գրել է ֆրանսիացի ֆուտբոլիստը:

21-ամյա խաղացողը «Մանչեսթեր Յունայթեդում» է 2015 թվականից:

Անցած մրցաշրջանում նա 42 հանդիպումներում խփել է 8 գոլ, կատարել նույնքան գոլային փոխանցում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում