23:12  ,  27 հունիսի, 2017

Եվրո-2017. Գերմանիայի Մ-21 թիմը եզրափակիչում է

Լեհաստանում ընթացող Եվրոպայի երիտասարդական առաջնության եզրափակիչի առաջին ուղեգիրը նվաճել է Գերմանիայի թիմը: Մինչեւ 21 տարեկանների հավաքականների պայքարում, գերմանացիները դուրս են թողել Անգլիայի հավաքականին: Կիսաեզրափակիչի առաջին զույգի դիմակայության հիմնական եւ լրացուցիչ ժամանակն ավարտվել է ոչ ոքի՝ 2:2: Հետխաղյա 11 մետրանոցներն ավելի հաջող են իրացրել գերմանացիները՝ 4:3:

Եզրափակիչի երկրորդ ուղեգիրը վիճարկում են Իսպանիայի եւ Իտալիայի հավաքականները:

Եզրափակիչը տեղի կունենա հունիսի 30-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում