13:38  ,  27 հունիսի, 2017

Ալեքսանդր Գրիգորյան. Ինձ համար նշանակություն չունի, թե որքան գումար եմ ստանում

Մախաչկալայի «Անժիի» գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը պատմել է, որ երբեք ակումբի ղեկավարության հետ չի բանակցում աշխատավարձի հարցով:

«Հիմա այլասերներ գրեթե չկան: Երեւի, ես միակն եմ: Դրանում արտասովոր ոչինչ չկա: Դա պարզապես կյանքի դիրքորոշում է: Միեւնույն ժամանակ, լավ եմ վարձատրվում: Ինձ համար նշանակություն չունի, թե որքան գումար եմ ստանում: Ոչ մի ակումբում չեմ քննարկել ֆինասնական պայմանները: Որքան առաջարկել են, համաձայնել եմ: Բացառություն է միայն Խաբարովսկը, որտեղ ես առաջին անգամ խնդրեցի երկու տարվա պայմանագիր, որպեսզի ծրագրեմ ընտանիքիս ապագան առաջիկայում: Սակայն ինձ ասացին, որ ակումբը կնքում է միայն մեկ տարվա պայմանագիր:

Պյատիգորսկի «Մաշուկում» ստանում է 30 հազար ռուբլի, իսկ Վլոդիվոսկոտի «Լուչ Էներգիայում»՝ 350 հազար: Սակայն 2 ակումբներում էլ աշխատել եմ նույն նվիրվածությամբ: Ահա այդպիսի անսովոր այլասեր եմ ես:

Կիսում եմ այն կարծիքը, որ Ռուսաստանում ֆուտբոլիստներին չափազանց շատ են վճարում: Նրանք չարժեն այդպիսի գումարներ»,- Գրիգորյանի խոսքը մեջբերում է «Սպորտ Էքսպրեսը»:

Հիշեցնենք, որ ռուսաստանցի մասնագետը վերջերս մեկ տարով երկարաձգել էր Դաղստանի թիմի հետ գործող պայմանագիրը: 50-ամյա Գրիգորյանն այս տարվա հունվարին էր գլխավորել «Անժին», որը Ռուսաստանի ավարտված առաջնությունում 30 միավորով գրավեց 12-րդ տեղը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում