Մադրիդի «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսը ցավակցել է խաղադաշտում մահացած 13-ամյա ֆուտբոլիստի ընտանիքին: «Կամաս» ակումբի խաղացողը մահացել էր հանդիպման ընթացքում՝ գնդակով հարված ստանալով կրծքավանդակին: Հարվածի հետեւանքով նրա սիրտը կանգ էր առել:
«Ցավակցում եմ «Կամասի» խաղացող Էդուարդո Տիրադոյի ընտանիքին ու հարազատներին»,- թվիթերյան էջում գրել է Ռամոսը:
Հիշեցնենք, որ Սերխիո Ռամոսը ծնվել է Կամաս քաղաքում:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում