01:14  ,  27 հունիսի, 2017

Խոսեպ Գվարդիոլան հանդիպել է Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվողի հետ

«Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան հունիսի 26-ի երեկոյան Մանչեսթերում ընթրել է Դորտմունդի «Բորուսիայի» ֆրանսիացի հարձակվող Ուսման Դեմբելեի հետ, հաղորդում է Le10Sport-ը:

Անգլիական ակումբը ցանկանում է ձեռք բերել 20-ամյա ֆուտբոլիստին, որը գերմանական թիմի գլխավոր մարզիչի պաշտոնից Թոմաս Տուխելի հեռանալուց հետո չի ցանկանում մնալ Դորտմունդում: Դեմբելեի ծառայություններով հետաքրքրվում են նաեւ ՊՍԺ-ն ու «Բարսելոնան»:

Գերմանիայի անցած առաջնության 32 խաղում Դեմբելեն խփել է 6 գոլ, կատարել 13 գոլային փոխանցում: Նրա պայմանագիրը «Բորուսիայի» հետ նախատեսված է մինչեւ 2021 թվականը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English