20:22  ,  26 հունիսի, 2017

Մարադոնա. Պուտինի ֆանատն եմ

Արգենտինայի հավաքականի նախկին խաղացող եւ գլխավոր մարզիչ Դիեգո Մարադոնան կժամանի Ռուսաստան եւ հանդիպում կունենա Վլադիմիր Պուտինի հետ:

«Մենք դարձյալ կխոսենք Պուտինի հետ: Նա զանգեց ինձ եւ դիմեց հաջորդ տարի Ռուսաստանում կայանալիք աշխարհի առաջնության հետ կապված մի խնդրանքով: Ես Պուտինի ֆանատն եմ եւ ուրախությամբ արձագանքեցի նրա խնդրանքին: Երկու ամիս առաջ ինձ հետ խոսել էին այդ թեմայով, բայց կարեւոր է հարցը քննարկել նախագահի հետ»,- Մարադոնայի խոսքը մեջբերում է ole.com.ar-ը:

Մարադոնան այժմ ՖԻՖԱ-ի պաշտոնյա է: Նա չի մանրամասնել, թե ինչ է խնդրել Պուտինը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում