20:22 26 հունիսի, 2017Արգենտինայի հավաքականի նախկին խաղացող եւ գլխավոր մարզիչ Դիեգո Մարադոնան կժամանի Ռուսաստան եւ հանդիպում կունենա Վլադիմիր Պուտինի հետ:
«Մենք դարձյալ կխոսենք Պուտինի հետ: Նա զանգեց ինձ եւ դիմեց հաջորդ տարի Ռուսաստանում կայանալիք աշխարհի առաջնության հետ կապված մի խնդրանքով: Ես Պուտինի ֆանատն եմ եւ ուրախությամբ արձագանքեցի նրա խնդրանքին: Երկու ամիս առաջ ինձ հետ խոսել էին այդ թեմայով, բայց կարեւոր է հարցը քննարկել նախագահի հետ»,- Մարադոնայի խոսքը մեջբերում է ole.com.ar-ը:
Մարադոնան այժմ ՖԻՖԱ-ի պաշտոնյա է: Նա չի մանրամասնել, թե ինչ է խնդրել Պուտինը:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.