17:44  +04,  26 հունիսի, 2017

ԵԱ. Հայ աթլետները նվաճել են 14 մեդալ

Մալթայում անցկացված աթլետիկայի Եվրոպայի թիմային առաջնությունում (երրորդ լիգա) Հայաստանի հավաքականը նվաճել է 2 ոսկե, 2 արծաթե եւ 10 բրոնզե մեդալ: 

Հաղթողներ են դարձել Լեւոն Աղասյանը (եռացատկ) եւ Երվանդ Մկրտչյանը (3000 մ խոչընդոտավազք): 

Պատվո հարթակ են բարձրացել նաեւ Երվանդ Մկրտչյանը (վազք 1500 մ, 2-րդ տեղ եւ վազք 300 մ, 3-րդ տեղ), Էլլադա Ալավերդյանը (3000 մ խոչնդոտավազք, 2-րդ տեղ եւ 400 մ արգելավազք, 3-րդ տեղ), Գայանե Չիլոյանը (վազք 200 մ, 3-րդ տեղ), Լիլիթ Հարությունյանը (վազք 800 մ, 3-րդ տեղ եւ 1500 մ, 3-րդ տեղ), Յանա Աբրահամյանը (եռացատկ, 3-րդ տեղ), Հերմինե Ավետիսյանը (գնդի հրում, 3-րդ տեղ), Տիգրան Մկրտչյանը (վազք 400 մ, 3-րդ տեղ եւ 800 մ, 3-րդ տեղ), Մելիք Ջանոյանը (նիզակի նետում, 3-րդ տեղ), Մանուկ Մանուկյանը (սկավառակի նետում, 3-րդ տեղ), հաղորդում է Սպորտի նախարարության մամուլի ծառայությունը: 

Առաջնությանը մասնակցել են Հայաստանի 16 աթլետներ, թիմային հաշվարկում գրավել է 6-րդ տեղը: Առաջնությանը մասակցել են 12 երկրների 400 մարզիկներ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում

Տպել    |  In English

Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Լրահոս