09:47  ,  27 հունիսի, 2017

«Ալաշկերտ» - «Սանտա Կոլոմա». Բուքմեյքերների կարծիքը

Երեւանի «Ալաշկերտը» հունիսի 27-ին կմեկնարկի Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում: Առաջին խաղում ֆուտբոլի Հայաստանի չեմպիոնը կընդունի Անդորրայի չեմպիոն «Սանտա Կոլոմային»:

Եվրոպական բուքմեյքերական գրասենյակները ֆավորիտ են համարում «Ալաշկերտին», որի հաղթանակը գնահատվում է 1.15 գործակցով: «Սանտա Կոլոմայի» հաղթանակը ստացել է 15.00 գործակից, իսկ ոչ ոքին՝ 6.2:

Երեւանի «Հանրապետական» ստադիոնում կայանալիք խաղը կմեկնարկի ժամը 20:00-ին:

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի արգելքը հաղթահարելու դեպքում «Ալաշկերտը» հաջորդ փուլում կմրցի Բելառուսի Բորիսով քաղաքի ԲԱՏԷ թիմի հետ:  

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում