16:08  ,  26 հունիսի, 2017

Արտյոմ Սիմոնյանը փորձաշրջան է անցնում «Վինտերտուրում»

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի թեկնածու Արտյոմ Սիմոնյանը փորձաշրջան է անցնում շվեյցարական «Վինտերտուրում»:

22-ամյա կիսապաշտպանը Շվեյցարական երկրորդ դիվիզիոնում հանդես եկող թիմի կազմում մասնակցել է «Բյուլաշի» հետ ստուգողական խաղին (5:0) եւ դարձել նաեւ գոլային փոխանցման հեղինակ:

Նախորդ մրցաշրջանում Արտյոմ Սիմոնյանը վարձավճարով հանդես էր գալիս շվեյցարական«Լե Մոնում», իսկ նրա տրանսֆերային իրավունքը պատկանում է «Ցյուրիխին»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով