20:53  ,  25 հունիսի, 2017

Կոնֆեդերացիաների Գավաթ. Գերմանիան ու Չիլին կիսաեզրափակիչում են

Ռուսաստանում ընթացող ՖԻՖԱ-ի Կոնֆեդերացիաների գավաթի 8-րդ խաղարկությունում B խմբից կիսաեզրափակիչի ուղեգիր նվաճեցին աշխարհի գործող չեմպիոն Գերմանիայի հավաքականն ու Ամերիկայի գավաթակիր Չիլիի թիմը:

Խմբային փուլի վերջին՝ երրորդ տուրում գերմանացիները Սոչիում 3:1 հաշվով հաղթեցին կամերունցիներին, իսկ Չիլիի հավաքականը Մոսկվայում ոչ ոքի խաղաց ավստրալացիների հետ՝ 1:1: Բունդեսթիմից երկրորդ խաղակեսում դուբլի հեղինակ դարձավ «Լայպցիգի» կիսապաշտպան Տիմո Վերները:

Գերմանիա - Կամերուն հանդիպման կոլումբացի գլխավոր մրցավար Վիլմար Ռոլդանը 64-րդ րոպեին կամերունցի Էռնեստ Մաբուկային կարմիր քարտ ցույց տվեց կրկնապատկերը դիտելուց հետո:

Գերմանիայի հավաքականը 7 միավորով խմբում գրավեց առաջին տեղը, իսկ կիսաեզրափակիչում հունիսի 29-ին Սոչիում կմրցի մեքսիկացիների հետ: 5 միավոր վաստակած չիլիացիները փլեյ-օֆֆ դուրս եկան երկրորդ տեղով, իսկ եզրափակիչի ուղեգիրը հունիսի 28-ին Կազանում կվիճարկեն Եվրոպայի չեմպիոն Պորտուգալիայի հավաքականի հետ:

Կոնֆեդերացիաների Գավաթ, երրորդ տուր

B խումբ

Գերմանիա - Կամերուն՝ 3:1

Կերեմ Դեմիրբայ, 48, Տիմո Վերներ, 66, 81 – Վենսան Աբուբաքար, 78

Հեռացում՝ Էռնեստ Մաբուկա, 64 (Կամերուն)

Չիլի - Ավստրալիա՝ 1:1

Մարտին Ռոդրիգես, 67 – Ջեյմս Տրոիսի, 42

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում