23:49  ,  23 հունիսի, 2017

Ֆաբինյո. «Մանչեսթեր Յունայթեդը» գերազանց ակումբ է

Ֆրանսիայի չեմպիոն «Մոնակոյի» պաշտպան Ֆաբինյոն դեմ չէ կարիերան շարունակել «Մանչեսթեր Յունայթեդում»: Ոչ պաշտոնական տվյալներով, երկու ակումբներն այժմ բանակցում են բրազիլացի ֆուտբոլիստի տրանսֆերի հարցով:

«Գրավիչ կլիներ հրավերը «Մանչեսթեր Յունայթեդից»: Կքննարկեի գործակալիս, հետո «Մոնակոյի» ղեկավարության հետ, որպեսզի ամեն ինչ ճիշտ լինի: «Մանչեսթեր Յունայթեդը» գերազանց ակումբ, եւ ես կքննարկեի նրանց առաջարկը»,- 23-ամյա խաղացողի խոսքը մեջբերում է Sky Sports-ը:

Ֆրանսիայի ավարտված առաջնության 37 խաղում Ֆաբինյոն խփել է 9 գոլ, կատարել 1 արդյունավետ փոխանացում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում