12:08  ,  23 հունիսի, 2017

Լեգենդար Մայքլ Ջորդանի օլիմպիական խաղաշապիկը վաճառվել է ռեկորդային գնով

Լեգենդար ամերիկացի բասկետբոլիստ Մայքլ Ջորդանի խաղաշապիկը, որով նա հանդես է եկել 1984թ. Լոս Անջելեսի Օլիմպիական խաղերում, վաճառվել է աճուրդում ռեկորդային գնով՝ 274 հազար դոլար, հաղորդում է ESPN-ը: Բասկետբոլային խաղաշապիկի վաճառքի նախորդ ռեկորդը եւս պատկանում էր Ջորդանին՝ 173 հազար դոլար:

Ջորդանը «Չիկագո Բուլզի» հետ դարձել է Բասկետբոլի ազգային ասոցիացիայի վեցակի չեմպիոն, ազգային թիմում՝ 1984թ. եւ 1992թ. Օլիմպիական խաղերի չեմպիոն:

Այժմ Ջորդանը «Շարլոթ Հորնեթոս» բասկետբոլային ակումբի նախագահն է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում