10:52  ,  23 հունիսի, 2017

«Ռիվեր Փլեյթի» 7 ֆուտբոլիստներ ձախողել են դոպինգ թեստը

Արգենտինայի 36-ակի չեմպիոն «Ռիվեր Փլեյթի» յոթ ֆուտբոլիստների դոպինգ թեստը եղել է դրական: Նրանց արյան մեջ հայտնաբերվել է արգելված հիդրոքլորտիազիդ դեղամիջոց, հաղորդում է ESPN-ը:

Որակազրկման վտանգի տակ են պաշտպաններ Լուկաս Մարտինեսը, Խոնատան Մայդանը, կիսապաշտպաններ Կամիլո Մայադան, Լեոնարդո Պոնցիոն, Իգնասիո Ֆերնանդեսը, հարձակվողներ Սեբաստիան Դրիուսին եւ Լուկաս Ալարիոն:

«Ռիվեր Փլեյթն» Արգենտինայի ընթացիկ առաջնության վերջին տուրից առաջ երկրորդ տեղում է: Չեմպիոնի կոչումն ապահովել է «Բոկա Խունիորսը»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում