21:08  ,  21 հունիսի, 2017

Իկեր Կասիլյասը Լիոնել Մեսիի իրանցի նմանակի հետ (ֆոտո)

«Պորտուի» եւ Իսպանիայի հավաքականի դարպասապահ Իկեր Կասիլյասն արձակուրդն անցկացնում է Քուվեյթում: Նրա հետ լուսանկարվել է «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիի հայտնի իրանցի նմանակ Ռեզա Փարասթեշը, որն իր արտաքինի շնորհիվ այժմ համագործակցում է մի շարք մոդելային գործակալությունների հետ՝ մասնակցելով տարբեր միջոցառումների եւ ֆոտոսեսիաների: 

Կասիլյասը այժմ Քուվեյթում անցկացվող «Ալ Ռոուդան-2017» ֆուտբոլային մրցաշարի հյուրն է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում