13:54  ,  21 հունիսի, 2017

Տոկիո. Սոնա Պողոսյանը՝ երկամարտի բրոնզե մեդալակիր

Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում շարունակվող ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներից երկամարտի բրոնզե մեդալակիր է դարձել Սոնա Պողոսյանը: 75 կգ քաշային կարգում հայ մարզուհին երկամարտում հավաքել է 223 կգ: Հրում վարժությունում նրա ցույց տված 125 կգ արդյունքն ապահովել է փոքր արծաթե մեդալ:

Առաջնությանը կմասնակցեն նաեւ Արփինե Դալալյանը (+75 կգ), Սիմոն Մարտիրոսյանը (+105 կգ), Սամվել Գասպարյանը (105 կգ):

Աշխարհի առաջնությունը կավարտվի հունիսի 23-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում