Մախաչկալայի «Անժիի» գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը մեկնաբանել է դարպասապահ Դավիդ Յուրչենկոյի եւ պաշտպան Սերգեյ Պարշիվլյուկի հեռանալը ակումբից:
«Յուրչենկոյին նորմալ հրաժեշտ ենք տվել: Ես բոլոր ֆուտբոլիստներին էլ նորմալ եմ ճանապարհում: Ինձ համար ֆուտբոլում աստղեր չկան: Ես քրիստոնյա եմ, եւ ինձ համար միակ աստղը Քրիստոսն է, նա էլ սուպերաստղ է:
Պարշիվլյուկի հեռանալու պատճառներն ինձ հայտնի չեն: Նա ասում էր, որ չի կարող ընտանիքը տեղափոխել Մախաչկալա: Կարծում եմ՝ նա Ռուսաստանի լավագույն աջ պաշտպանն է: Նա մեզ շատ է օգնել անցած մրցաշրջանում»,- Ալեքսանդր Գրիգորյանի խոսքը մեջբերում է Sovsport-ը:
Հիշեցնենք, որ Դավիդ Յուրչենկոն չարձագանքեց ՀՖՖ-ի հրավերին եւ չմիացավ Հայաստանի հավաքականին: Նա «Անժիից» տեղափոխվել է «Տոսնո», որը նվաճել է Ռուսաստանի Պրեմյեր լիգայի ուղեգիր:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
21:04 , 10 սեպտեմբերի
20:11 , 10 սեպտեմբերի
19:46 , 10 սեպտեմբերի
19:01 , 10 սեպտեմբերի
18:02 , 10 սեպտեմբերի
17:28 , 10 սեպտեմբերի
16:49 , 10 սեպտեմբերի
15:52 , 10 սեպտեմբերի
15:09 , 10 սեպտեմբերի
14:19 , 10 սեպտեմբերի