10:54 20 հունիսի, 2017Մախաչկալայի «Անժիի» գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը մեկնաբանել է դարպասապահ Դավիդ Յուրչենկոյի եւ պաշտպան Սերգեյ Պարշիվլյուկի հեռանալը ակումբից:
«Յուրչենկոյին նորմալ հրաժեշտ ենք տվել: Ես բոլոր ֆուտբոլիստներին էլ նորմալ եմ ճանապարհում: Ինձ համար ֆուտբոլում աստղեր չկան: Ես քրիստոնյա եմ, եւ ինձ համար միակ աստղը Քրիստոսն է, նա էլ սուպերաստղ է:
Պարշիվլյուկի հեռանալու պատճառներն ինձ հայտնի չեն: Նա ասում էր, որ չի կարող ընտանիքը տեղափոխել Մախաչկալա: Կարծում եմ՝ նա Ռուսաստանի լավագույն աջ պաշտպանն է: Նա մեզ շատ է օգնել անցած մրցաշրջանում»,- Ալեքսանդր Գրիգորյանի խոսքը մեջբերում է Sovsport-ը:
Հիշեցնենք, որ Դավիդ Յուրչենկոն չարձագանքեց ՀՖՖ-ի հրավերին եւ չմիացավ Հայաստանի հավաքականին: Նա «Անժիից» տեղափոխվել է «Տոսնո», որը նվաճել է Ռուսաստանի Պրեմյեր լիգայի ուղեգիր:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.