20:11  ,  19 հունիսի, 2017

Ռայոլա. Իբրահիմովիչը բազմաթիվ առաջարկներ է ստացել ԱՄՆ-ից

Շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը բազմաթիվ առաջարկներ ունի, ասել է ֆուտբոլիստի գործակալ Մինո Ռայոլան:

«Զլատանի մոտ ամեն ինչ լավ է: Նա բազմաթիվ առաջարկներ է ստացել ԱՄՆ-ից եւ այլ տեղերից: Իհարկե, նա չի պատրաստվոըմ խաղալ «Նապոլիում»: «Միլանը» եւս մեզ չի դիմել»,- Ռայոլայի խոսքը մեջբերում է Goal.com-ը:

35-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ ավարտվում է հունիսի 30-ին: Ծնկահոդի վնասվածքից եւ վիրահատությունից հետո սպասվում է, որ նա լիարժեք մարզավիճակի կհասնի դեկտեմբեր-հունվարին:

Անցած մրցաշրջանում Իբրահիմովիչը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում մասնակցել է 46 հանդիպման, խփել 28 գոլ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում