10:17  ,  18 հունիսի, 2017

«Մանչեսթեր Յունայթեդը» Ռոնալդուի եւ Մորատայի համար կառաջարկի 210 միլիոն եվրո եւ Դե Խեայի տրանսֆերը

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է 210 միլիոն եվրո առաջարկել Մադրիդի «Ռեալին» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի եւ իսպանացի հարձակվող Ալվարո Մորատայի համար՝ գործարքի մեջ ներառելով Դավիդ Դե Խեայի տրանսֆերը, հաղորդում է Tuttosport-ը: Արքայական ակումբն արդեն երկու տարի փորձում է ձեռք բերել Իսպանիայի հավաքականի դարպասապահին:

Ռոնալդուն դժգոհ է, որ Իսպանիայի դատախազությունը մեղադրում է իրեն հարկերից խուսափելու մեջ եւ չի ցանկանում մնալ այդ երկրում, իսկ Մորատան դժգոհ է «Ռեալի» ֆրանսիացի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանից, որն իրեն ավելի քիչ խաղաժամանակ է տրամադրում, քան ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեմային:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English