15:15  ,  17 հունիսի, 2017

Discovery-ն կներկայացնի Մայքլ Ֆելփսի մրցալողը սպիտակ շնաձկան դեմ

Պատմության ամենատիտղոսակիր օլիմպիական մարզիկ, 23-ակի օլիմպիական չեմպիոն, ամերիկացի լողորդ Մայքլ Ֆելփսը մրցելու է սպիտակ շնաձկան հետ: Նախագծի հեղինակը Discovery հեռուստաալիքն է: Հաղորդման հեռարձակումը նախատեսված է հուլիսի 23-ին:

Մայքլ Ֆելփսի հաղթանակի շանսերը անիրական են, քանի որ շնաձուկը զարգացնում է ժամում 40 կմ արագություն, իսկ Ֆելփսը՝ 9,6 կմ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում