Երեւանի «Փյունիկի» գլխավոր մարզիչի պաշտոնում նշանակվել է Արմեն Գյուլբուդաղյանցը, հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը։ Նրան օգնում են մարզիչներ Սուրեն Չախալյանը, Աշոտ Ավետիսյանը, Արամ Գյուլբուդաղյանը եւ դարպասապահների մարզիչ Հայկ Կիրակոսյանը:
Կարճ դադարից հետո «Փյունիկը» վերսկսել է մարզումներն ակումբի մարզադպրոցում՝ նախապատրաստվելով Եվրոպայի լիգայի որակավորման փուլին։
Հունիսի 22-ին «Փյունիկն» ընկերական հանդիպում կանցկացնի Շիրակի հետ, իսկ հունիսի 24-ից ուսումնամարզական հավաք կսկսի Ավանի Ֆուտբոլի ակադեմիայում:
Թիմի կազմում սպասվում են համալրումներ։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում