Բուլղարիայում ավարտին մոտեցող Հանդբոլի միջազգային ֆեդերացիայի անդամ զարգացող երկրների տղամարդկանց հավաքականների առաջնությունում Հայաստանի թիմը պարտություն կրեց նաեւ չորրորդ խաղում: Մրցակցին էր Ադրբեջանի հավաքականը, որը հաղթեց 39:21 հաշվով:
Առաջին խաղակեսից հետո ադրբեջանցիները ստացել էին 14 գոլի առավելություն (21:7): Ընդմիջումից հետո հայկական թիմը հավասարեցրեց խաղը, բայց երկրորդ կեսում պարտվեց 14:18 հաշվով:
Հանդիպումն անցավ առանց միջադեպերի, իսկ վերջում խաղացողներն իրար ձեռք սեղմեցին:
Հիշեցնենք, որ նախորդ 3 խաղերում հայ հանդբոլիստները D խմբում պարտվել էին Ֆարերյան կղզիների (6:44), Մոլդովայի (13:46) եւ Չինաստանի (12:43) հավաքականներին:
Երկրորդ անգամ անցկացվող մրցաշարին մասնակցում է 16 երկրի հավաքական:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
00:30 , 17 հոկտեմբերի
23:05 , 16 հոկտեմբերի
16:22 , 16 հոկտեմբերի
14:35 , 16 հոկտեմբերի
13:11 , 16 հոկտեմբերի
12:24 , 16 հոկտեմբերի 
11:39 , 16 հոկտեմբերի
11:12 , 16 հոկտեմբերի 
10:36 , 16 հոկտեմբերի
09:12 , 16 հոկտեմբերի