16:30 16 հունիսի, 2017Բուլղարիայում ավարտին մոտեցող Հանդբոլի միջազգային ֆեդերացիայի անդամ զարգացող երկրների տղամարդկանց հավաքականների առաջնությունում Հայաստանի թիմը պարտություն կրեց նաեւ չորրորդ խաղում: Մրցակցին էր Ադրբեջանի հավաքականը, որը հաղթեց 39:21 հաշվով:
Առաջին խաղակեսից հետո ադրբեջանցիները ստացել էին 14 գոլի առավելություն (21:7): Ընդմիջումից հետո հայկական թիմը հավասարեցրեց խաղը, բայց երկրորդ կեսում պարտվեց 14:18 հաշվով:
Հանդիպումն անցավ առանց միջադեպերի, իսկ վերջում խաղացողներն իրար ձեռք սեղմեցին:
Հիշեցնենք, որ նախորդ 3 խաղերում հայ հանդբոլիստները D խմբում պարտվել էին Ֆարերյան կղզիների (6:44), Մոլդովայի (13:46) եւ Չինաստանի (12:43) հավաքականներին:
Երկրորդ անգամ անցկացվող մրցաշարին մասնակցում է 16 երկրի հավաքական:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.