12:30  ,  16 հունիսի, 2017

Ռոնալդուն որոշել է հեռանալ «Ռեալից»

Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մտադիր է հեռանալ Արքայական ակումբից, գրում է A Bola-ն:

32-ամյա ֆուտբոլիստը նման որոշում է կայացրել Իսպանիայի դատախազության՝ իրեն ներկայացված մեղադրանքի պատճառով: Ռոնալդուն վճռական է տրամադրված եւ մտադիր չէ քննարկել իր որոշումը: Այդ մասին նա արդեն հայտնել է նաեւ «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսին:

Հիշեցնենք, որ Իսպանիայի դատախազության ներկայացրած մեղադրանքում նշվում է, որ Պորտուգալիայի հավաքականի ավագը խուսափել է 14,5 միլիոն եվրոյի հարկ վճարելուց: Ռոնալդուն մեղադրվում է 2011-2014 թվականներին իր իմիջային իրավունքի վաճառքից ստացված գումարից հարկերն ամբողջությամբ չվճարելու մեջ: Դրա համար ֆուտբոլիստը 2010 թվականին ստեղծել է հասարակական կազմակերպություն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Latest news