12:30 16 հունիսի, 2017Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մտադիր է հեռանալ Արքայական ակումբից, գրում է A Bola-ն:
32-ամյա ֆուտբոլիստը նման որոշում է կայացրել Իսպանիայի դատախազության՝ իրեն ներկայացված մեղադրանքի պատճառով: Ռոնալդուն վճռական է տրամադրված եւ մտադիր չէ քննարկել իր որոշումը: Այդ մասին նա արդեն հայտնել է նաեւ «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսին:
Հիշեցնենք, որ Իսպանիայի դատախազության ներկայացրած մեղադրանքում նշվում է, որ Պորտուգալիայի հավաքականի ավագը խուսափել է 14,5 միլիոն եվրոյի հարկ վճարելուց: Ռոնալդուն մեղադրվում է 2011-2014 թվականներին իր իմիջային իրավունքի վաճառքից ստացված գումարից հարկերն ամբողջությամբ չվճարելու մեջ: Դրա համար ֆուտբոլիստը 2010 թվականին ստեղծել է հասարակական կազմակերպություն:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.