20:30  ,  15 հունիսի, 2017

Norway Chess-2017. Լեւոն Արոնյանը հաղթական շարքն ընդհատեց Անանդի հետ ոչ ոքիով

Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում ավարտին մոտեցող Norway Chess-2017 սուպերմրցաշարում 3 անընդմեջ հաղթանակներից հետո սպիտակներով ոչ ոքի խաղաց աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդի հետ: Նախավերջին՝ 8-րդ տուրի պարտիան ավարտվեց 32-րդ քայլում:

Հայ գրոսմայստերին հետապնդող Հիկարու Նակամուրան ոչ ոքի խաղաց Ուեսլի Սոյի հետ՝ վաստակելով 5 միավոր: Լեւոն Արոնյանը 5.5 միավորով միանձնյա առաջատարն է, իսկ հունիսի 16-ին կայանալիք վերջին տուրում սեւերով կխաղա Ուեսլի Սոյի հետ: Տուրի մյուս պարտիաները դեռ չեն ավարտվել:

Հիշեցնենք, որ 4 ոչ ոքիներով մեկնարկելուց հետո Արոնյանը նախորդ 3 տուրերում հաղթել էր աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենին ու ռուսաստանցիներ Վլադիմիր Կրամնիկին եւ Սերգեյ Կարյակինին:

Norway Chess-2017, 8-րդ տուր

Լեւոն Արոնյան (Հայաստան, 2793) - Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան, 2786)՝ 0.5:0.5

Հիկարու Նակամուրա (ԱՄՆ, 2785) - Ուեսլի Սո (ԱՄՆ, 2812)՝ 0.5:0.5

Մագնուս Կարլսեն (Նորվեգիա, 2832) - Սերգեյ Կարյակին (Ռուսաստան, 2781) 

Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա, 2796) - Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան, 2808)

Անիշ Գիրի (Հոլանդիա, 2771) - Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ, 2808)  

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում