20:30 15 հունիսի, 2017Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում ավարտին մոտեցող Norway Chess-2017 սուպերմրցաշարում 3 անընդմեջ հաղթանակներից հետո սպիտակներով ոչ ոքի խաղաց աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդի հետ: Նախավերջին՝ 8-րդ տուրի պարտիան ավարտվեց 32-րդ քայլում:
Հայ գրոսմայստերին հետապնդող Հիկարու Նակամուրան ոչ ոքի խաղաց Ուեսլի Սոյի հետ՝ վաստակելով 5 միավոր: Լեւոն Արոնյանը 5.5 միավորով միանձնյա առաջատարն է, իսկ հունիսի 16-ին կայանալիք վերջին տուրում սեւերով կխաղա Ուեսլի Սոյի հետ: Տուրի մյուս պարտիաները դեռ չեն ավարտվել:
Հիշեցնենք, որ 4 ոչ ոքիներով մեկնարկելուց հետո Արոնյանը նախորդ 3 տուրերում հաղթել էր աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենին ու ռուսաստանցիներ Վլադիմիր Կրամնիկին եւ Սերգեյ Կարյակինին:
Norway Chess-2017, 8-րդ տուր
Լեւոն Արոնյան (Հայաստան, 2793) - Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան, 2786)՝ 0.5:0.5
Հիկարու Նակամուրա (ԱՄՆ, 2785) - Ուեսլի Սո (ԱՄՆ, 2812)՝ 0.5:0.5
Մագնուս Կարլսեն (Նորվեգիա, 2832) - Սերգեյ Կարյակին (Ռուսաստան, 2781)
Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա, 2796) - Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան, 2808)
Անիշ Գիրի (Հոլանդիա, 2771) - Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ, 2808)
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.