Ռիո-2016-ի կրկնակի օլիմպիական չեմպիոն Յանա Եգորյանը թրամարտի կանանց Ռուսաստանի հավաքականի կազմում արծաթե մեդալակիր է դարձել Թբիլիսիում ընթացող սուսերամարտի Եվրոպայի առաջնությունում:
Եզրափակիչում Ռուսաստանի թիմը 44:45 հաշվով պարտվել է իտալուհիներին: Յանա Եգորյանից բացի, Ռուսաստանի թիմի կազմում հանդես են եկել նաեւ Աննա Բաշտան, Անաստասիա Բեժենովան ու Սոֆիա Պոզդնյակովան: Բրոնզե մեդալակիր է դարձել Ֆրանսիայի թիմը, որը երրորդ տեղի համար պայքարում ուժեղ է գտնվել Հունգարիայից՝ 45:36:
Հիշեցնենք, որ ավելի վաղ սուսերամարտի Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Իլգար Մամեդովը հայտարարել էր, որ Յանա Եգորյանը Վրաստանի մայրաքաղաքում հանդես է գալու միայն թիմային մրցմանը: Հայ մարզուհին վերջերս է ապաքինվել վնասվածքից: Եվրոպայի առաջնությունն ավարտվելու է հունիսի 17-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
10:35 , 2 նոյեմբերի
10:03 , 2 նոյեմբերի
09:37 , 2 նոյեմբերի
09:07 , 2 նոյեմբերի 
01:42 , 2 նոյեմբերի
23:21 , 1 նոյեմբերի
22:27 , 1 նոյեմբերի
21:41 , 1 նոյեմբերի 
21:16 , 1 նոյեմբերի 
20:58 , 1 նոյեմբերի