ԵԱ. Յանա Եգորյանը Ռուսաստանի հավաքականին օգնել է նվաճել արծաթե մեդալ (ֆոտո)

16:20   15 հունիսի, 2017

Ռիո-2016-ի կրկնակի օլիմպիական չեմպիոն Յանա Եգորյանը թրամարտի կանանց Ռուսաստանի հավաքականի կազմում արծաթե մեդալակիր է դարձել Թբիլիսիում ընթացող սուսերամարտի Եվրոպայի առաջնությունում:

Եզրափակիչում Ռուսաստանի թիմը 44:45 հաշվով պարտվել է իտալուհիներին: Յանա Եգորյանից բացի, Ռուսաստանի թիմի կազմում հանդես են եկել նաեւ Աննա Բաշտան, Անաստասիա Բեժենովան ու Սոֆիա Պոզդնյակովան: Բրոնզե մեդալակիր է դարձել Ֆրանսիայի թիմը, որը երրորդ տեղի համար պայքարում ուժեղ է գտնվել Հունգարիայից՝ 45:36:

Հիշեցնենք, որ ավելի վաղ սուսերամարտի Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Իլգար Մամեդովը հայտարարել էր, որ Յանա Եգորյանը Վրաստանի մայրաքաղաքում հանդես է գալու միայն թիմային մրցմանը: Հայ մարզուհին վերջերս է ապաքինվել վնասվածքից: Եվրոպայի առաջնությունն ավարտվելու է հունիսի 17-ին: 



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.