12:40  ,  15 հունիսի, 2017

Վիկտորյա Լոպիրյովան շնորհակալություն է հայտնել Հենրիխ Մխիթարյանին

Ֆուտբոլի 2018թ. աշխարհի առաջնության դեսպան, ռուս հաղորդավարուհի, նախկին «Միսս Ռուսաստան» Վիկտորյա Լոպիրյովան Հայաստանի ազգային հավաքականի եւ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին շնորհակալություն է հայտնել Հայաստանում անցկացրած ժամանակի համար:

«Շնորհակալություն Միկիին ինձ ծանոթ բաներին նորովի նայելուն սովորեցնելու համար: Շատ ջերմ ընդունելություն գեղեցիկ Հայաստանում: Հայաստանը գեղեցիկ երկիր է, որտեղ հրաշալի մարդիկ են ապրում: Շնորհակալություն ձեզ ջերմ ընդունելության համար»,- ֆեյսբուքյան էջում գրել է Վիկտորյա Լոպիրյովան՝ գրառման մի մասը գրելով հայատառ:

Հիշեցնենք, որ Հայաստանում Մխիթարյանը Լոպիրյովայի հետ այցելել էր Հաղարծին: Դրանից հետո 28-ամյա ֆուտբոլիստը ֆեյսբուքյան էջում լուսանկար էր հրապարակել ռուս մոդելի հետ՝ կատարելով հետեւյալ գրառումը. «Հաճելի ժամանակ Հայաստանում Վիկտորյա Լոպիրյովայի հետ»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով