22:47  ,  14 հունիսի, 2017

Norway Chess-2017. Լեւոն Արոնյանը միանձնյա առաջատար

Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում ընթացող Norway Chess-2017 սուպերմրցաշարի 7-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը միանձնյա գլխավորեց հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը, որը աշխարհի չեմպիոնի նախկին հավակնորդ, ռուսաստանցի Սերգեյ Կարյակինին հաղթելուց հետո վաստակել է 5 միավոր:

Հայ գրոսմայստերին հասնելու հնարավորություն ուներ ամերիկացի Հիկարու Նակամուրան, սակայն նա 7-րդ տուրում սեւերով ոչ ոքի խաղաց աշխարհի նախկին չեմպիոն, հնդիկ Վիշվանաթան Անանդի հետ եւ վաստակել է 4.5 միավոր: 4-ական միավոր ունեն ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկը եւ հոլանդացի Անիշ Գիրին:

Հիշեցնենք, որ Լեւոն Արոնյանը երրորդ հաղթանակն է տարել այս մրցաշարում: Մյուս պարտիաները նա ավարտել է ոչ ոքի: Նախորդ պարտիաներում Լեւոն Արոնյանը հաղթել էր նաեւ Վլադիմիր Կրամնիկին ու աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենին:

Նախավերջին տուրում հայ գրոսմայստերի մրցակիցը կլինի Վիշվանաթան Անանդը, վերջին տուրում՝ ամերիկացի Ուեսլի Սոն:

Norway Chess-2017, 7-րդ տուր

Սերգեյ Կարյակին (Ռուսաստան, 2781)  - Լեւոն Արոնյան (Հայաստան, 2793)՝ 0:1

Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան, 2808) - Մագնուս Կարլսեն (Նորվեգիա, 2832)՝ 1:0

Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան, 2786) Հիկարու Նակամուրա (ԱՄՆ, 2785)՝ 0.5:0.5

Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա, 2796) - Անիշ Գիրի (Հոլանդիա, 2771)՝ 0:1

Ուեսլի Սո (ԱՄՆ, 2812) - Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ, 2808)՝ 0.5:0.5

Մրցաշարային դրությունը 7-րդ տուրից հետո. Արոնյան՝ 5 միավոր, Նակամուրա՝ 4.5, Կրամնիկ, Գիրի՝ 4-ական, Սո՝ 3.5, Կարյակին, Կարուանա, Անանդ՝ 3-ական, Կարլսեն, Վաշյե-Լագրավ՝ 2.5-ական:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում