22:47 14 հունիսի, 2017Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում ընթացող Norway Chess-2017 սուպերմրցաշարի 7-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը միանձնյա գլխավորեց հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը, որը աշխարհի չեմպիոնի նախկին հավակնորդ, ռուսաստանցի Սերգեյ Կարյակինին հաղթելուց հետո վաստակել է 5 միավոր:
Հայ գրոսմայստերին հասնելու հնարավորություն ուներ ամերիկացի Հիկարու Նակամուրան, սակայն նա 7-րդ տուրում սեւերով ոչ ոքի խաղաց աշխարհի նախկին չեմպիոն, հնդիկ Վիշվանաթան Անանդի հետ եւ վաստակել է 4.5 միավոր: 4-ական միավոր ունեն ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկը եւ հոլանդացի Անիշ Գիրին:
Հիշեցնենք, որ Լեւոն Արոնյանը երրորդ հաղթանակն է տարել այս մրցաշարում: Մյուս պարտիաները նա ավարտել է ոչ ոքի: Նախորդ պարտիաներում Լեւոն Արոնյանը հաղթել էր նաեւ Վլադիմիր Կրամնիկին ու աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենին:
Նախավերջին տուրում հայ գրոսմայստերի մրցակիցը կլինի Վիշվանաթան Անանդը, վերջին տուրում՝ ամերիկացի Ուեսլի Սոն:
Norway Chess-2017, 7-րդ տուր
Սերգեյ Կարյակին (Ռուսաստան, 2781) - Լեւոն Արոնյան (Հայաստան, 2793)՝ 0:1
Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան, 2808) - Մագնուս Կարլսեն (Նորվեգիա, 2832)՝ 1:0
Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան, 2786) - Հիկարու Նակամուրա (ԱՄՆ, 2785)՝ 0.5:0.5
Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա, 2796) - Անիշ Գիրի (Հոլանդիա, 2771)՝ 0:1
Ուեսլի Սո (ԱՄՆ, 2812) - Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ, 2808)՝ 0.5:0.5
Մրցաշարային դրությունը 7-րդ տուրից հետո. Արոնյան՝ 5 միավոր, Նակամուրա՝ 4.5, Կրամնիկ, Գիրի՝ 4-ական, Սո՝ 3.5, Կարյակին, Կարուանա, Անանդ՝ 3-ական, Կարլսեն, Վաշյե-Լագրավ՝ 2.5-ական:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.