20:44  ,  14 հունիսի, 2017

Ֆարերյան կղզիներ - Հայաստան՝ 44:6

Բուլղարիայում ընթացող Հանդբոլի միջազգային ֆեդերացիայի անդամ զարգացող երկրների տղամարդկանց հավաքականների առաջնությունում Հայաստանի հավաքականը մրցել է Ֆարերյան կղզիների թիմի հետ եւ պարտություն է կրել 6:44 հաշվով:

D խմբում Հայաստանի եւ Ֆարերյան կղզիների թիմերից բացի ընդգրկված են նաեւ Չինաստանի եւ Մոլդովայի հավաքականները: Առաջին տուրում Հայաստանի թիմը 46:13 հաշվով պարտվել էր մոլդովացիներին, երկրորդ խաղում 12:43 հաշվով տանուլ էր տվել չինացիներին:

Երկրորդ անգամ անցկացվող մրցաշարին մասնակցում է 16 երկրի հավաքական:

Ֆարերյան կղզիների թիմը 2015 թվականին Կոսովոյում առաջին անգամ անցկացված այս առաջնության չեմպիոնն է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում