20:44 14 հունիսի, 2017Բուլղարիայում ընթացող Հանդբոլի միջազգային ֆեդերացիայի անդամ զարգացող երկրների տղամարդկանց հավաքականների առաջնությունում Հայաստանի հավաքականը մրցել է Ֆարերյան կղզիների թիմի հետ եւ պարտություն է կրել 6:44 հաշվով:
D խմբում Հայաստանի եւ Ֆարերյան կղզիների թիմերից բացի ընդգրկված են նաեւ Չինաստանի եւ Մոլդովայի հավաքականները: Առաջին տուրում Հայաստանի թիմը 46:13 հաշվով պարտվել էր մոլդովացիներին, երկրորդ խաղում 12:43 հաշվով տանուլ էր տվել չինացիներին:
Երկրորդ անգամ անցկացվող մրցաշարին մասնակցում է 16 երկրի հավաքական:
Ֆարերյան կղզիների թիմը 2015 թվականին Կոսովոյում առաջին անգամ անցկացված այս առաջնության չեմպիոնն է:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.