16:02  ,  14 հունիսի, 2017

Հենրիխ Մխիթարյանը` «Մանչեսթեր Յունայթեդում» ամենագեղեցիկ ու ամենակարեւոր գոլերի մասին

Հայաստանի հավաքականի եւ «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը UNICEF Armenia-ի կազմակերպած ֆեյսբուքյան ասուլիսում նշել է նաեւ, թե որոնք են իր խփած ամենագեղեցիկ ու ամենակարեւոր գոլերն անգլիական ակումբի կազմում:

«Եթե հաշվի առնենք գեղեցկությամբ, ապա ամենագեղեցիկը դա դեկտեմբերի 26-ին «Սանդերլենդի» հետ խաղում խփված «կարիճ» հարվածով գոլն է: Իսկ եթե խոսենք կարեւորության մասին, ապա Եվրոպայի լիգայի եզրափակիչի գոլը»,- ասել է 28-ամյա ֆուտբոլիստը:

Հարցին, թե որն է եղել նրա կարիերայի լավագույն պահը, Հայաստանում UNICEF-ի (ՄԱԿ-ի մանկական հիմնադրամ) բարի կամքի դեսպանը պատասխանել է. «Լավ պահեր շատ եմ ունեցել: Չեմ կարող հիմա նշել, բայց կարծում եմ, որ լավ պահեր էլ ավելի շատ կունենամ եւ կփորձեմ իմ ժողովրդին ուրախացնել լավ պահերով»:

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում անցկացրած առաջին մրցաշրջանում Հենրիխ Մխիթարյանը բոլոր մրցաշարերում մասնակցել է 41 հանդիպման՝ դառնալով 11 գոլի եւ 5 գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով