22:15  ,  20 հուլիսի, 2012

Լուկա Մոդրիչը բոյկոտում է «Տոտենհեմի» մարզումները

Լոնդոնի «Տոտենհեմի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը այցելել է թիմի մարզաբազա, սակայն մարզում չի անցկացրել: Նա ընդհանրապես չի միացել թիմին: Այդ կերպ ֆուտբոլիստը հասկացրել է ակումբի ղեկավարությանն ու մարզչական շտաբին, որ չի ցանկանում մրցաշրջանը սկսել «Տոտենհեմի» կազմում:

Մոդրիչը բազմիցս տեղեկացրել է թիմի նորանշանակ գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշին, որ ցանկանում է տեղափոխվել Մադրիդի «Ռեալ», սակայն Արքայական ակումբը հրաժարվում է վճարել 45 միլիոն եվրո, որը պահանջում է անգլիական թիմը, հաղորդում է AS.com-ը:

26-ամյա խորվաթ ֆուտբոլիստի համար «Ռեալը» պատրաստ է վճարել միայն 35 միլիոն եվրո:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով