Մինկսում ավարտված շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում հիմնական մրցանակներից բացի, սահմանված են եղել մի շարք հատուկ մրցանակներ՝ լավագույն արդյունքներ ցուցադրած վետերան, կին եւ մինչեւ 18 տարեկան պատանիների համար:
Հայկ Մարտիրոսյանը եւ Արամ Հակոբյանը վաստակել են 7.5-ական միավոր: Ավելի բարձր լրացուցիչ ցուցանիշների շնորհիվ Մարտիրոսյանի արդյունքը մինչեւ 18 տարեկանների մեջ ճանաչվել է լավագույնը, իսկ Հակոբյանինը՝ երկրորդը:
Բացի այդ, Հայկ Մարտիրոսյանը, Արամ Հակոբյանը, Արման Միքայելյանը եւ Արթուր Դավթյանը Եվրոպայի առաջնության արդյունքներով լրացրեցին գրոսմայտերի նորմա, հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում