12:33  ,  12 հունիսի, 2017

Նադալը՝ երկրորդ ռակետ, Օստապենկոն՝ 12-րդ

Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիան (ATP) ու Կանանց թենիսի ասոցիացիան (WTA) հունիսի 12-ին հրապարակել են վարկանիշային թարմացված աղյուսակները:

Տղամարդկանց ցուցակը շարունակում է գլխավորել բրիտանացի Էնդի Մարեյը, իսկ «Ռոլան Գարոսի» մրցաշարի հաղթողի տիտղոսը նախօրեին նվաճած Ռաֆայել Նադալը բարձրացել է երկրորդ տեղ: Եզրափակիչում իսպանացի թենիսիստին պարտված Ստանիսլաս Վավրինկան երրորդն է, իսկ սերբ Նովակ Ջոկովիչը նահանջել է չորրորդ տեղ:

Ռուսաստանցի Կարեն Խաչանովն առաջադիմել է 14 աստիճան եւ հայտնվել 39-րդ տեղում:

Կանանց վարկանիշային աղյուսակի առաջատարի դիրքը պահպանել է գերմանացի Անժելիկա Կերբերը, իսկ ռումինացի Սիմոնա Հալեպը բարձրացել է երկրորդ տեղ: «Ռոլան Գարոսի» կանանց մենախաղի հաղթողի տիտղոսը նվաճած 20-ամյա լատվիացի Ելենա Օստապենկոն 47-րդից բարձրացել է 12-րդ տեղ:

ATP, վարկանիշային աղյուսակ 

1 (1). Էնդի Մարեյ (Մեծ Բրիտանիա) – 9890 միավոր  
2 (4).
Ռաֆայել Նադալ (Իսպանիա) - 7285
3 (3).
Ստանիսլաս Վավրինկա (Շվեյցարիա) - 6175
4 (2).
Նովակ Ջոկովիչ (Սերբիա) - 5805
5 (5).
Ռոջեր Ֆեդերեր (Շվեյցարիա) - 4945
6 (6).
Միլոշ Ռաոնիչ (Կանադա) - 4450
7 (8).
Մարին Չիլիչ (Խորվաթիա) - 4115
8 (7).
Դոմինիկ Տիմ (Ավստրիա) - 3985
9 (9).
Կեյ Նիսիկորի (Ճապոնիա) - 3830
10 (10).
Ալեքսանդր Զվերեւ (Գերմանիա) — 3070
39 (53).
Կարեն Խաչանով (Ռուսաստան) - 1005

WTA-ի վարկանիշային աղյուսակ 

1 (1). Անժելիկա Կերբեր (Գերմանիա) - 7035
2 (4).
Սիմոնա Հալեպ (Ռումինիա) - 6850
3 (3).
Կարոլինա Պլիշկովա (Չեխիա) - 6690
4 (2).
Սերենա Ուիլյամս (ԱՄՆ) - 4810
5 (6).
Էլինա Սվիտոլինա (Ուկրաինա) - 4765
6 (7).
Դոմինիկա Ցիբուլկովա (Սլովակիա) - 4420
7 (12).
Կարոլինա Վոզնյացկի (Դանիա) - 4345
8 (8).
Յոհանա Կոնտա (Մեծ Բրիտանիա) - 4330
9 (9).
Սվետլանա Կուզնեցովա (Ռուսաստան) - 4310
10 (10).
Ագնեշկա Ռադվանսկա (Լեհաստան) - 3985
12 (47).
Ելենա Օստապենկո (Լատվիա) - 3155

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում