01:40  ,  12 հունիսի, 2017

Լյուիս Հեմիլթոնը՝ Կանադայի Մեծ մրցանակի հաղթող

«Մերսեդեսի» բրիտանացի ավտոարշավորդ Լյուիս Հեմիլթոնի հաղթանակով է ավարտվել Ֆորմուլա-1-ի Կանադայի Մեծ մրցանակը:

Առաջնության առաջատար Սեբաստիան Ֆետելը մեկնարկում Մաքս Ֆերստապենի հետ հպման հետեւանքով բոլիդի խնդիր է ունեցել եւ նահանջել է 18-րդ տեղ, իսկ պայքարն ավարտել է չորրորդ տեղում:

Ընդհանուր հաշվարկում երկրորդ տեղում գտնվող Հեմիլթոնը տարբերությունը Ֆետելի հետ կրճատել է մինչեւ 12 միավոր: Ֆետելն ունի 141, Հեմիլթոնը՝ 129 միավոր:

Ֆորմուլա-1, Կանադայի Մեծ մրցանակ

1. Լյուիս Հեմիլթոն («Մերսեդես»)

2. Վալտերի Բոտաս («Մերսեդես») +19.783

3. Դանիել Ռիկարդո («Ռեդ Բուլ») +35.297

4. Սեբաստիան Ֆետել («Ֆերարի») +35.907

5. Սերխիո Պերես («Ֆորս Ինդիա») +40.476

6. Էստեբան Օկոն («Ֆորս Ինդիա») +40.716

7. Կիմի Ռայկոնոն («Ֆերարի») +58.632

8. Նիկո Հյուլկենբերգ («Ռենո») +60.374

9. Լենս Ստրոլ («Ուիլյամս») +1 շրջան

10. Ռոմեն Գրոժան («Հաաս») +1 շրջան

11. Ջոլիոն Պալմեր («Ռենո») +1 շրջան

12. Կեւին Մագնուսեն («Հաաս») +1 շրջան

13. Մարկուս Էրիքսոն («Զաուբեր») +1 շրջան

14. ստոֆել Վանդորն («Մաքլարեն») +1 շրջան

15. Պասկալ Վերլյայն («Զաուբեր») +2 շրջան

Ֆերնանդո Ալոնսո («Մաքլարեն») - չի ավարտել

Դանիիլ Կվյատ («Տորո Ռոսո») - չի ավարտել

Մաքս Ֆերստապեն («Ռեդ Բուլ») - չի ավարտել

Ֆելիպե Մասա («Ուիլյամս») - չի ավարտել

Կարլոս Սայնս կրտսեր («Տորո Ռոսո») - չի ավարտել

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում