Գերմանական «Յան Ռեգենսբուրգի» գլխավոր մարզիչ Հեյկո Հերլիխը գլխավորել է Լեւերկուզենի «Բայերը», հայտնում է ակումբի կայքը:
Կողմերը կնքել են 2 տարվա պայմանագիր: Ֆուտբոլային կարիերայի տարիներին 45-ամյա Հերլիխը 1989-1993-ը 5 հանդիպում է անցկացրել Գերմանիայի ազգային հավաքականում, ինչպես նաեւ հանդես է եկել «Բայերում»:
Հերլիխը 2016-ից էր գլխավորում «Յան Ռեգենսբուրգը», որն այս մրցաշրջանում նվաճեց Բունդեսլիգա-2-ի ուղեգիր: Վերջերս «Յան Ռեգենսբուրգ» էր տեղափոխվել գերմանական «Շտայնբախի» 24-ամյա հարձակվող Սարգիս Ադամյանը, որը կնքել է 2 տարվա պայմանագիր:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում