00:37  ,  7 հունիսի, 2017

ԵԱ. Հրանտ Մելքումյանը պարտվեց եւ զիջեց առաջատար դիրքը

Բելառուսի մայրաքաղաք Մինսկում շարունակվող շախմատի Եվրոպայի անհատական առաջնության 7-րդ տուրում Հայաստանի ներկայացուցիչներից Հրանտ Մելքումյանը սեւերով պարտվեց անգլիացի Դեւիդ Հաուելին եւ դուրս մնաց առաջատարների շարքից: Հաուելն ու իսպանացի Դավիդ Անտոն Գիխարոն 6-ական միավորով կիսում են առաջին տեղը:

Նրանցից կես միավոր է հետ Հայաստանի ներկայացուցիչ Արման Միքայելյանը, որը բաժանում է 3-13-րդ տեղերը:

Արման Միքայելյանը 7-րդ տուրում սպիտակներով պարտության է մատնել բելառուս Սերգեյ Ժիգալկոյին:

Հրանտ Մելքումյանը, Արման Փաշիկյանը, Վահե Բաղդասարյանը, Սերգեյ Մովեսյանը վաստակել են 5-ական միավոր: Հայկ Մարտիրոսյանը, Հովհաննես Գաբուզյանը, Մանուել Պետրոսյանը, Գաբրիել Սարգսյանը, Արթուր Դավթյանն ունեն 4.5-ական միավոր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում