12:35  ,  6 հունիսի, 2017

Սարգիս Ադամյանի բոլոր գոլերը «Շտայնբախում»

Տեսանյութում ներկայացված են Հայաստանի հավաքականի թեկնածու Սարգիս Ադամյանի բոլոր գոլերը ֆուտբոլի Գերմանիայի ռեգիոնալ լիգայի (չորրորդ դիվիզիոն) ներկայացուցիչ «Շտայնբախի» կազմում:

Նախօրեին 24-ամյա հարձակվողը տեղափոխվել էր «Յան Ռեգենսբուրգ» ակումբ, որի հետ կնքել է 2 տարվա պայմանագիր: «Յան Ռեգենսբուրգն» այս մրցաշրջանում նվաճել է գերմանական Բունդեսլիգա-2-ի ուղեգիր:

Գերմանիայի ռեգիոնալ լիգայի ավարտված առաջնությունում Սարգիս Ադամյանը «Շտայնբախի» կազմում մասնակցել է 33 խաղի եւ խփել 16 գոլ: Նա 3 հանդիպում է անցկացրել Հայաստանի ազգային հավաքականում։ Հայ հարձակվողը 2016-ից էր խաղում «Շտայնբախում»: Դրանից առաջ նա հանդես է եկել նաեւ գերմանական «Հանզայում» ու «Նոյշտրելիցում»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում